Գուանտանամոյի ամերիկացի բանտարկյալները հնարավոր է տեղափոխվեն ԱՄՆ
Պենտագոնը քննարկում է Կուբայի Գուանտանամո բանտից ամերիկացի բանտարկյալներին Միացյալ Նահանգներ տեղափոխելու հարցը: Այդ մասին հաղորդել է CNN-ը:
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունում գտնում են, որ պետք է վերանայվի Կոնգրեսի կողմից հաստատված ամերիկացի բանտարկյալներին տեղափոխելու օրենքը:
Խոսքը, մասնավորապես, գնում է 116 հատկապես վտանգավոր հանցագործների մասին: