211652_close_icon
views-count1792 դիտում article-date 11:58 01-06-2014

Շինհրապարակներից մեկում հայտնաբերված տակառում թմրանյութ է եղել

Ռուսաստանի Ուլյանովսկի շրջանում գտնվող առևտրի կենտրոններից մեկի շինհրապարակում հայտնաբերվել է տակառով հերոյին տեսակի թմրանյութ, այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին: «Շաբաթ օրն առավոտյան Դմիդրովգրադ քաղաքում, առևտրի կենտրոններից մեկի շինհրապարակում, ոստիկանները հայտնաբերել են հողի տակ թաքցրած 30 լիտր տարողությամբ տակառ, որի մեջից հանել են 7,8 կգ հերոյին տեսակի թմրանյութ».- ասվում է հաղորդագրությունում: Ոստիկանությունը որոնում է տակառի տիրոջը:

Նմանատիպ նյութեր