4368 դիտում
16:19 05-04-2017
Մայրաքաղաքում կխստացվի շինհրապարակներից դուրս եկող ավտոմեքենաների նկատմամբ հսկողությունը
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում շարունակվում են 2017թ. ծրագրով նախատեսված փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման և ճաքալցման աշխատանքները:
Այս ուղղությամբ հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել աշխատանքների ինչպես որակի, այնպես էլ սահմանված ժամանակացույցի պահպանման նկատմամբ: Տրվել է նաև հանձնարարական սեղմ ժամկետում ասֆալտապատող ընկերությունների միջոցներով վերացնել նախորդ տարիների աշխատանքներում ի հայտ եկած թերությունները:
«Այս տարվա համար նախատեսված ծրագրի իրականացմանը զուգահեռ հետևեք ու վերահսկեք, որ նախորդ տարիներին ասֆալտապատում իրականացրած ընկերությունները, համաձայն կնքված պայմանագրերի, իրենց միջոցների հաշվին վերացնեն առկա թերությունները: Ակտիվորեն համագործակցեք նաև Ճանապարհային ոստիկանության հետ և աշխատանքները կազմակերպեք փոխհամաձայնեցված, որպեսզի գծանշման աշխատանքները կատարվեն ասֆալտբետոնե ծածկի նորոգման և ճաքալցման աշխատանքների ավարտից հետո, ոչ թե դրանից առաջ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն անդրադարձել է նաև շինհրապարակներից դուրս եկող տրանսպորտային միջոցների խնդրին:
«Վերջին շրջանում կրկին նկատում ենք, որ մեքենաները շինհրապարակից դուրս են գալիս ցեխոտ անիվներով ու ճանապարհների զգալի մասը ողողում են ցեխով: Կրկին խստացրեք հսկողությունն այս ուղղությամբ և Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հետևեք, որ շինարարական կազմակերպությունները պահպանեն սահմանված պահանջի կատարումը՝ մինչ շինհրապարակից դուրս գալը ապահովեն անիվների լվացումը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]
Նմանատիպ նյութեր
1259 դիտում
16:22 27-06-2016
Մայրաքաղաքում կխստացվի հսկողությունը շինաշխատանքների որակի ապահովման նկատմամբ
966 դիտում
16:49 14-12-2015
Երևանում կխստացվի ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի նկատմամբ հսկողությունը
1111 դիտում
17:29 13-06-2016
Կխստացվի հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի տուրքի գանձման դեպքերի նկատմամբ
Այս բաժնից
1375 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
790 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին