1521 դիտում
20:55 30-05-2014
Քյար ունե՞ս, թե՞ գրանտ ես շահել
Տարածված տեսակետ կա, թե մարդու գործունեություն կարող է հիմնավորվել միայն երկու դեպքում՝ անձնական նկատառումներով կամ ֆինանսական շահով: Սա թյուրիմացություն չէ, այլ մարդատյաց, արհամարական մոտեցում, որով մարդու կերպարը միտումնավոր ստորացնում են:
Երբ ասում են, որ մարդը կարող է առաջնորդվել միայն անձնական նկատառումներով կամ նյութական շահով, այդպիսով ուզում են ասել, որ մարդը ստոր, նսեմ, գաղափարազուրկ, անբարոյական արարած է: Սա վիրավորական է մարդասիրական մոտեցումներ ունեցողի համար:
Մի քանի օր առաջ գործընկերներիցս մեկը լրագրողական հետաքննություն անցկացնելիս բախվել էր այսպիսի հարցադրման.
- Գրանտ ես շահե՞լ, թե՞ անձնական նկատառում ունես:
- Լրագրող եմ և լրագրողական պարտականությունս եմ կատարում:
- Իսկ ինչու՞ ես այդպիսի հարցեր տալիս:
- Այդ հարցերը հետաքրքրում են մեր հասարակությանը:
- Այդ հասարակությունը Ձեր ծանո՞թն է, թե՞ փող է տվել:
Սա նշանակում է, որ կան մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ ասել է մասնագիտական կոչում, հասարակական արժեք, քաղաքացիական պատասխանատվություն, այլ գիտեն երկու բան անձնական նկատառում և փող:
Տեսկանորեն հնարավոր չէ, որ մարդն այդքան տգետ լինի: Սակայն հնարավոր է, որ իրեն տգետի տեղ դնի: Իսկ ինչո՞ւ են իրենց հիմարի տեղ դնում: Սա տակավին բացատրելի է. հիմարից քիչ է պահանջվում, նա անմեղսունակի կարգավիճակով կարող է խուսափել պատասխանատվությունից:
Մյուս կողմից մանր պաշտոնյաներից շատերը մտավախություն ունեն թե քաղաքացիները մրցակիցների, հակառակորդների թշնամիների հետ պայմանավորվել և իրենց ուզում են հիմարացնել, խաբել, գցել, գլխներին սարքել և պաշտոնից զրկել: Սա պայմանականորեն կոչվում է Ավանակի կոմպլեքս: Եվ այս պատճառով քաղաքացիների կողմից արվող ցանկացած առաջադիմական առաջարկություն մերժվում է:
Երբ փորձառու մասնագետը, գիտնականը, զինվորականը պրոգրեսիվ, շահութաբեր, կամ անվտանգությունը բարձրացնող առաջարկություն է անում, դրանք գրեթե բոլորը մերժվում են: Եվ պատճառը դարձյալ նույնն կոմպլեքսն է: Այդ կաղապարային մոտեցումը լրջորեն արգելակում է հասարակության զարգացումը, գիտության զարգացումը, կառույցների արդյունավետության բարձրացումը և այլն:
Այս տխուր իրավիճակը հնարավոր է շտկել հասարակական համերաշխության միջոցով: սակայն հասարակական համերաշխություն հնարավոր է միայն հասարակական արժեքների շուրջ: Եթե գերակա են նմնալու անձնական նկատառումն ու ֆինանսական շահը, ապա հասարակական համերաշխությունը հնարավոր չէ:
Այդ պատճառով սկզբում պետք է փոխել մարդու, քաղաքացու նկատմամբ սոցիալական պատկերացումները, և պարզապես հարգել մարդկանց, մանավանդ՝ ընդհանուր պետության քաղաքացիներին:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
18615 դիտում
10:42 20-04-2014
Մահացել է «Գրանտ Հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանը
992 դիտում
12:31 12-05-2015
ԵՄ-ն Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային 150 մլն եվրոյի չափով գրանտ կտրամադրի
1553 դիտում
09:35 29-07-2016
«Գրանտ տոբակոն» հայտնվել է խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
577 դիտում
19:14 27-11-2024
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը
2056 դիտում
18:52 27-11-2024
Ուժային կառույցներում մի շարք նշանակումներ են արվել
610 դիտում
18:28 27-11-2024
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ