1613 դիտում
09:35 29-07-2016
«Գրանտ տոբակոն» հայտնվել է խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Գրանդ տոբակո» ընկերությունը հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում՝ իրենից առաջ թողնելով միայն «Գազպրոմ Արմենիային»։ Անցած տարի նույն «Գրանդ Տոբակոն» այդ ցանկի միայն 6-րդ հորիզոնականում էր։
Առաջին անգամ է, որ ցանկի ամենաբարձր հորիզոնականներում հայտնվում է արտադրող ձեռնարկություն, և ոչ թե հանքարդյունաբերական կամ ծառայություններ մատուցող ընկերություն։ «Գրանտ Տոբակոն» իր վճարած հարկերը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է շուրջ 50 տոկոսով։ Գոնե այս մի օրինակը ցույց է տալիս, որ որքան էլ մեր տնտեսության վիճակը վատ լինի և դրա համար գտնվեն բազում պատճառաբանություններ, հնարավոր է ապահովել արտադրության ու արտահանման աճ, ինչպես դա արել է «Գրանտ տոբակոն»։ Իսկ բազմաթիվ այլ, շատ ավելի հարմարավետ ու մոնոպոլ դիրքեր ունեցող օլիգարխներ էականորեն նվազեցրել են հարկերը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
12526 դիտում
16:26 30-10-2015
Արփինե Հովհաննիսյանը` աշխարհի 10 ամենագեղեցիկ կին նախարարների ցանկի առաջին հորիզոնականում. arevelk.am
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան