ԵՄ-ն Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային 150 մլն եվրոյի չափով գրանտ կտրամադրի
Եվրամիությունը Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային 150 մլն եվրոյի չափով գրանտ է տրամադրելու, որը թույլ կտա այդ երկրներին մինչև 1.5 մլրդ եվրոյի փոխառություն վերցնել: Այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
«Մենք պետք է օգնենք այս երկրներին համապատասխանել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի բոլոր պահանջներին», - հայտարարել է Հանը: