211652_close_icon
views-count3089 դիտում article-date 12:44 30-05-2014

Ադրբեջանը հայկական հնչողության ազգանվամբ թուրք մարզիկին վռնդել է հենց Բաքվի օդանավակայանից

Ադրբեջանը չի թույլատրել 24-ամյա թուրք մարզիկին մասնակցել մայիսի 18-25-ը Բաքվում անցկացվող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը՝ Բաքվի օդանավակայանից նրան հետ ուղարկելով Թուրքիա: Այս մասին գրում է թուրքական sondevir.com կայքը: Զաֆեր Նոյանին Ադրբեջան մուտք գործելու մերժումը կապել են նրա՝ հայկական «յան» վերջավորության հետ, չնայած վերջինս ազգությամբ թուրք է: Եվ չնայած նրան, որ Նոյանը հայտարարել է, որ հայ չէ, այնուամենայնիվ, նրան չեն հավատացել: Նրա հայ չլինելը հայտարարել է նաև ակումբի նախագահ Յուսուֆ Այդեմիրը, սակայն ապարդյուն:

Նմանատիպ նյութեր