1807 դիտում
10:05 30-05-2014
Ջերմատանն աճեցված պտուղ-բանջարեղենը վտանգավոր է․ ՀԱ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ոչ մասնագետին, անտեղյակ մարդուն կարող է թվալ, թե պտուղ-բանջարեղենի մեջ նիտրատների առկայությունն առողջության համար այնքան էլ վտանգավոր չէ: Սակայն...
«Նիտրատները նիտրիտների հետ նիտրոզամիններ են առաջացնում, որն ուժեղ քաղցկեղածին է»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա» իրավաբանական անձանց միության եւ Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Մելիտա Արիստակեսյանը։
Իրավիճակը վաղուց պահանջում է պետական համապատասխան կառույցների` գյուղատնտեսության նախարարության, նրա սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, միգուցե նաեւ առողջապահության նախարարության միջամտությունը: Փաստորեն հիշյալ ծառայությունը, ինչպես ասում են, ուղտի ականջում քնած է, այսինքն` դրսեւորում է անգործություն նույնիսկ այն դեպքում, երբ վտանգված է ապառողների առողջությունը:
Մինչդեռ անհրաժեշտ է տեսչական համապատասխան աշխատանքի` շուկաներ ու սուպերմարկետներ, պտուղ-բանջարեղենի մասնագիտացված խանութներ հաճախակի այցելությունների, ուսումնասիրությունների ու ստուգումների միջոցով բացահայտել սպառողների առողջության համար վտանգավոր սննդամթերքը, արձանագրություն կազմել եւ ոչնչացնել, վտանգավոր սննդամթերքն իրացնողին տուգանել, ինչպես նաեւ այդ ամենի մասին հեռուստատեսությամբ իրազեկել լայն հասարակայնությանը: Իսկ մինչ ա՞յդ... Ի՞նչ կարող է անել ինքը` սպառողը:
Ըստ Մ.Արիստակեսյանի, կենցաղային պայմաններում հնարավոր է ազատվել բանջարեղենում եղած նիտրատներից:
«Եթե վարունգը կամ գազարը կտրում եք, օգտագործելուց 15-20 րոպե առաջ գցում եք ջրի մեջ, նիտրատները դուրս են գալիս,- մեզ հետ զրույցում ասաց Մելիտա Արիստակեսյանը:- Այդ ընթացքում ջուրը 1-2 անգամ կարելի է փոխել»:
Ի պատասխան մեր հարցի, թե բանջարեղենը դրա հետեւանքով չի՞ կորցնում իր համային հատկանիշները, մասնագետն ասաց, որ այնքան էլ չեն կորցնի, ապա հավելեց, որ ջրի մեջ մի քիչ աղ գցելու պարագայում նիտրատները բանջարեղենից ավելի արագ դուրս կգան:
«Եթե նատրիումի քլորիդը (սովորական կերակրի աղը) լցնում ենք ջրի մեջ, իոնացված լուծույթ է ստացվում, շատ ավելի արագ է նատրիումի նիտրատը դուրս գալիս, այդ ջուրը թափում ենք, մեկ անգամ էլ ենք ջուր լցնում վրան ու փաստորեն ազատվում նիտրատից»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Կա նաեւ միջոց` գոնե սուպերմարկետների, պտուղ-բանջարեղենի մասնագիտացված խանութների կողմից համապատասխան բնամթերքներում նիտրատների պարունակությունը ստուգելու եւ նորմայից մեծ չափաքանակ հայտնաբերելու պարագայում դրանց ընդունումը մերժելու համար: Խոսքը փոքրիկ, դյուրակիր նիտրատաչափերի (նիտրատոմերների) մասին է, որոնք Արեւմուտքում այնքան թանկ չեն, որ վերոնշյալ խանութները չկարողանան ձեռք բերել»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1189 դիտում
11:14 10-09-2014
Հայկական պտուղ-բանջարեղենը` Մոսկվայի գյուղատնտեսական ցուցահանդեսում. տեսանյութ
1903 դիտում
13:32 17-07-2015
Տան բակում աճեցված և խնամված կանեփի թփերն արմատախիլ արվեցին
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»