2713 դիտում
14:21 16-12-2016
ՀՀ գյուղնախարարությունը հորդորում է միջոցներ ձեռնարկել մշակաբույսերը, պտուղ-բանջարեղենը առաջիկա ցրտահարությունից պաշտպանելու ուղղությամբ
Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության՝ դեկտեմբերի 16-ից հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի աստիճանական անկում` 12-16 աստիճանով:
Մասնավորապես դեկտեմբերի 19-ին և 20-ին գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -18-ից -20, հանրապետության լեռնային շրջաններում` -30-ից մինչև -35 աստիճան ցուրտ:
Նման ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում ջերմատներում և սինթետիկ թաղանթների տակ կարող են վնասվել գյուղատնտեսական մշակաբույսերը, պահեստներում, նկուղներում ու մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղենն ու պտուղը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին առաջիկա օրերի ընթացքում ցուցաբերել առավել մեծ զգոնություն, և միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսական մշակաբույսերը, տնկանյութը, պտուղն ու բանջարեղենը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով:
Խորհուրդ է տրվում նաև ուշադրության կենտրոնում պահել անասնագոմերն ու թռչնանոցները, իսկ մեղվափեթակները տեղափոխել ձմեռանոցներ կամ ծածկել ծղոտով կամ ջերմամեկուսիչ պարագաներով:
Նմանատիպ նյութեր
1655 դիտում
19:11 29-03-2014
Գյուղնախարարությունը հորդորում է պաշտպանական միջոցներ ձեռնարկել ցրտահարության դեմ
1840 դիտում
10:05 30-05-2014
Ջերմատանն աճեցված պտուղ-բանջարեղենը վտանգավոր է․ ՀԱ
Այս բաժնից
667 դիտում
09:18 30-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
670 դիտում
23:32 29-01-2025
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
799 դիտում
22:38 29-01-2025
ՀՀ դեսպանը Սաքսոնիա Անհալթ դաշնային երկրամասում «խաղաղության խաչմերուկն» է ներկայացրել