Սնոուդենը պետք է կանգնի դատարանի առջև. Սպիտակ տուն
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյն Կարնին հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն վերանայել ԱԱԾ-ի նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենին ներում շնորհելու հնարավորությունը, հաղորդում է NBC հեռուստաընկերությունը:
«Ես կարող եմ ասել, որ ներում շնորհելու մասին հարցը չի վերանայվել, բայց մանրամասների համար արժի դիմել արդարադատության նախարարությանը»,- նշել է Կարնին:
Նրա խոսքերով, Սնոուդենի նկատմամբ հետախուզում է հայտարարվել լուրջ հանցագործությունների մոտիվներով, նրա գործողությունները ազգային անվտանգությանը լուրջ հարված են հասցրել և նա պետք է կանգնի դատարանի առջև:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ էր արել Սնոուդենին տղամարդություն անել և վերդառնալ ԱՄՆ: