1884 դիտում
23:29 27-12-2020
Առերևույթ պետական դավաճանություն կատարած անձը պետք է անհապաղ ձերբակալվի և կանգնի դատարանի առջև. «Մեկ Հայաստան»
«Մեկ Հայաստան» կուսակցության հայտարարությունը.
«Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ հավատարիմ լինելով իրավական պետության, իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին, գտնում է, որ.
1. Պետական դավաճանության հետևանքով Հայաստանում ստեղծված ներքաղաքական խորագույն ճգնաժամը կարող է և պետք է հաղթահարել բացառապես իրավական ճանապարհով;
2. Առերևույթ ՀՀ քր. օր-ի 299 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձը կամ անձիք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ ՀՀ գործող օրենսդրության և ռազմական դրության կանոնների ողջ խստությամբ;
3. Առերևույթ պետական դավաճանություն կատարած անձը պետք է անհապաղ ձերբակալվի և կանգնի դատարանի առջև
4. Նիկոլ Փաշինյանը չի կարող ձևավորել և իրացնել ներքին և արտաքին քաղաքական որևէ օրակարգ, քանի որ այլևս չունի ո՛չ հորիզոնական և ո՛չ էլ ուղղահայաց լեգիտիմություն:
Հաշվի առնելով վերը նշվածը, «Մեկ Հայաստան» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը համարում է անընդունելի և բացառում որևէ ձևաչափով նրա հետ խորհրդակցությունների անցկացումը։
Մեր օրակարգը եղել է, կա և լինելու է մեկը. պետական դավաճանություն կատարած Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձերբակալությունը, մեղադրանքի առաջադրումն ու պաշտոնավարման դադարեցումը։
Նմանատիպ նյութեր
1543 դիտում
23:39 29-05-2014
Սնոուդենը պետք է կանգնի դատարանի առջև. Սպիտակ տուն
7068 դիտում
23:53 11-01-2019
Փաստաբանի մեքենայի վրա թքողը պետք է ձերբակալվի եւ օրենքի ողջ խստությամբ պատժվի․ Ստեփան Դանիելյան
Այս բաժնից
727 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2080 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար