Սլավյանսկում ուկրաինական զինծառայողների կողմից Վոսկրեսենսկի տաճարի գնդակոծման հետևանքով զոհվել է տարածքի պահակը։ Այս մասին հաղորվում է Գորլովկայի և Սլավյանսկի եպիսկոպոսության կայքում, փոխացում է Gazeta.ru֊ն։
Նշենք, որ 18֊րդ դարում կառուցված տաճարը գնդակոծման է ենթարկվել այսօր առավոտյան։
«Ռումբերը ընկել են եկեղեցու կողքը․ դրանցից մեկը ընկել է գմբեթից կես մետր հեռավորության վրա, 2֊րդը պայթել է տաճարի տարածքի կողքին, 3 ռումբի հետևանքով պայթել է կենտրոնական գազատարը։ Եղեկեցու հարավային հատվածն արտաքինից գնդակոծվել է, սակայն այն ամբողջական է մնացել։ Դժբախտաբար եկեղեցու պահակը զոհվել է»,֊ պատմել է Սլավյանսկի քահանա Նիկոլայ Ֆոմենկոն։