Սլավյանսկում ռազմական ուղղաթիռ է ոչնչացվել
Սլավյանսկում աշխարհազորայիններն ուկրաինական ռազմական ուղղաթիռ են կործանել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով աշխարհազորայինների ներկայացուցչին։
Ինչպես հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով ականատեսների վկայությանը, ուղղաթիռից ծուխ է դուրս եկել և այն կտրուկ ընկել է անցակետի շրջանում, որտեղից սև ծուխ է բարձրանում։ Ուղղաթիռի անձնակազմի վիճակի մասին տվյալներ դեռևս չկան։
Նշենք, որ վերջին ամսվա ընթացքում Սլավյանսկի աշխարհազորայինների կողմից մոտ 10 ռազմական ուղղաթիռ է ոչնչացվել։