Հենրիխ Մխիթարյանը կրկին առաջ է մղում Հայաստանի հավաքականին. տեսանյութ
Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում շարունակում է ընթանալ Հայաստան- ԱՄԷ ընկերական հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո մեր ընտրանին հաղթում է 2:1 հաշվով: 37-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացել է եզրային պաշտպան Լևոն Հայրապետյանը, սակայն ընդամենը 3 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո մրցակցին հաջողվել է հավասարեցնել հաշիվը: Դրանից երկու րոպե անց մեր ընտրանին կրկին առաջ է անցել հաշվի մեջ, երբ կրկին Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո աչքի ընկել Հենրիխ Մխիթարյանը: