211652_close_icon
views-count7955 դիտում article-date 13:06 07-11-2016

Այսօր Հենրիխ Մխիթարյանը կժամանի Երևան` Հայաստանի հավաքականին միանալու համար

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր տեղի ունեցած առաջին մարզմանը մասնակցեցին հետևյալ ֆուտբոլիստները. [b]Դարպասապահներ [/b]Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ» Անատոլի Այվազով «Շիրակ» Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան» [b]Պաշտպաններ[/b] Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան Վարազդատ Հարոյան «Փադիդե», Իրան Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ» Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ» Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» Սերոբ Գրիգորյան, «Փյունիկ» [b]Կիսապաշտպաններ[/b] Մարկոս Պիզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ) Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ» Դավիթ Հակոբյան, «Շիրակ» [b]Հարձակվողներ [/b] Արթուր Սարկիսով «Մորդովիա» (Ռուսաստան) Վարդան Պողոսյան, «Փյունիկ» Գեղամ Կադիմյանը չմասնակցեց մարզմանը, քանի որ հենց նոր էր ժամանել Երևան, Ռուսլան Կորյանը Երևան կժամանի այսօր, Դավիթ Մանոյանը, Տարոն Ոսկանյանը և Հենրիխ Մխիթարյանը՝ նոյեմբերի 7-ին, իսկ Գևորգ Ղազարյանը՝ նոյեմբերի 8-ին: Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից Պետրոս Ավետիսյանը չի միացել հավաքականին վնասվածքի պատճառով:

Նմանատիպ նյութեր