Պաշտոնական. Պիկեն երկարաձգեց իր պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ
«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն կատալոնյան ակումբի հետ երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը, հայտնում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը:
«Բարսելոնա»-ն ամենուրեք պետք է առաջնային դերում լինի: Մենք բոլոր նախադրյալներ ունենք դրան հասնելու համար»,-ասել է Պիկեն: