Պաշտոնական. Պիկեն նոր պայմանագիր է կնքել «Բարսելոնա»-ի հետ
«Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի պաշտպան Խերարդ Պիկեն ակումբի հետ երկարաձգել է պայմանագրի ժամկետը մինչև 2019 թվականը: Իսպանացի խաղացողի նախկին պայմանագիրը նախատեսված էր մինչև 2015 թվականը:
Պիկեն կատալոնյան ակումբում անցկացրած 266 խաղում խփել է 20 գոլ: Իսպանիայի առաջնության նախորդ մրցքաշրջանում պաշտպանը անցկացրել է 26 հանդիպում և խփել է 3 գոլ: