211652_close_icon
views-count1007 դիտում article-date 21:16 26-05-2014

Մրցակցությունից չեմ վախենում. Տորես

«Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով աշխարհի առաջնությունից առաջ ընդգրկվել է Իսպանիայի հավաքականի ընդլայված հայտացուցակում, հուսով է, որ իրեն կհաջողվի հայտնվել վերջնական հայտացուցակում: « Հուսով եմ, որ կհայտնվեմ վերջնական հայտացուցակում և կմեկնեմ աշխարհի առաջնություն: Իսպանիայի հավաքականում մրցակցությունը շատ մեծ է, սակայն դա ինձ չի վախեցնում: «Չելսի»-ի համար տարօրինակ տարի էր` մենք այդպես էլ ոչ մի տիտղոս չնվաճեցինք: Հավքականում իրադրությունը շտկելու հնարավորություն կա»,-ասել է Տորեսը:

Նմանատիպ նյութեր