Ռոմելու Լուկակու. Չեմ վախենում Իբրահիմովիչի հետ մրցակցությունից
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն իր կարծիքն է հայտնել մեկնարկային կազմում հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ մրցակցության մասին:
«Ես Զլատանին ասել եմ, որ հույս ունեմ, որ շուտ կվերադառնա: Մեզ նման անհատականությունը պետք է:
Նա թիմին նոր որակներ կհաղորդի ու կօգնի մեզ մեր նպատակին հասնելու գործում՝ առաջնությունում հաղթելու: Ես չեմ վախենում Իբրահիմովիչի հետ մրցակցությունից», ասել է Իբրահիմովիչը: