«Բավարիա»-ի և «Բորուսիա»-ի մրցակցությունից շահում են բոլորը. Վայդենֆելլեր
Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելլերը նշել է, որ «Բավարիա»-ի և «Բորուսիա»-ի մրցակությունը զարդարում են գերմանական ֆուտբոլը:
« «Բավարիա»-ի և «Բորուսիա»-ի մրցակությունը զարդարում է Գերմանիայի առաջնությունը: Թիմերից յուրաքանչյուրը ձգտում է գերազացնել մյուսին և հասնել կատարելության: Դա երկու թիմերին օգնում է աճել: Այնպես, որ «Բավարիա»-ի և «Բորուսիա»-ի մրցակցությունից շահում են բոլորը»,-ասել է Վայդենֆելլերը: