Լեհաստանի նախագահը շնորհավորել է Պորոշենկոյին հաղթանակի կապակցությամբ
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին շնորհավորել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Կոմորովսկին հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ ընտրություններից հետո Ուկրաինայում իրադրությունը կկայունանա։
Նա նաև հրավիրել է Պորոշենկոյին հունիսի 3-ից 4-ը այցելել Լեհաստան, երբ պետությունը նշելու է առաջին անգամ կոմունիստական դաշինքում խորհրդարանական մասնակի ազատ ընտրությունների 25-ամյակը։ Այդ առիթով Լեհաստան է ժամանելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։