211652_close_icon
views-count1173 դիտում article-date 14:54 22-06-2021

ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այս տեղեկանում ենք կառավարությունից:

ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Արմեն Սարգսյանը ՀՀ ապագա կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման, առաջընթացի, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման:

Նմանատիպ նյութեր