Սիրիայի Կառավարության ուժերի վերահսկողության տակ գտնվող Հոմս քաղաքում մեքենայում տեղադրված ռումբի պայթյուն է գրանցվել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հաղորդած տվյալների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել քաղաքի քրիստոնյաներով ու ալավիներով բնակեցված շրջանում։
Կառավարական ուժերի դեմ պատերազմող ապստամբները վերջերս հեռացել էին Հոմսի հին թաղամասերից, որն 2 տարի շարունակ իրենց ենթակայության տակ էր գտնվում։