Սիրիական-լիբանանյան սահմանին մեքենայի պայթյուն է գրանցվել․ կան զոհեր
Սիրիայի սահմանի վրա գտնվող Էրսալ քաղաքի մոտակայքում՝ լիբանանյան բանակի բլոկպոստում մահապարտ ահաբեկիչը մեքենայի պայթյուն է իրականացրել։ Այս մասին հայտնում է «Նահարնեթ» գործակալությունը։
Պայթյունի հետևանքով զոհվել է 3 զինծառայող, ևս 6֊ին հիվանդանոց են տեղափոխել։
Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել սունիների ծայրահեղական խմբավորումը։