Սիրիական ընդդիմության ակտիվիստները հայտնել են, որ Հոմսի շրջանում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ավելի քան 29 ապստամբ է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Ըստ Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքները վերահսկող Սիրիական կազմակերպության տվյալների, զոհերի թիվն կավելանա, քանզի ներկայումս շատ մարդիկ անհետ կորած են համարվում։
Զոհվածների թվում են 2 սիրիացի ապստամբ հրամանատարներ։ Պայթյունի կազմակերպիչների անունները դեռ հայտնի չեն։