Սիրիայի Հոմս քաղաքի Ալ Ահրամ փողոցի վրա գտնվող առևտրի շուկայում զինված ծայրահեղականները ականապատ մեքենա են պայթեցրել։
Ահաբեկչության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, հայտնել է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ Սա հունիսի 3֊ի նախագահական ընտրություններից հետո իրականացված առաջին ահաբեկչությունն է։
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Հոմսն ահաբեկչական խմբավորումներից ամբողջությամբ ազատագրվել էր։