Սիմֆերապոլում հիվանդանոցի հարևանությամբ ավտոմեքենա է պայթել
Սիմֆերապոլում գտնվող 7-րդ քաղաքային հիվանդանոցի հարևանությամբ ավտոմեքենա է պայթել: Այս մասին հայտնում է Իտար-Տասսը հղում անելով տեղի ԱԻՆ-ին:
Դեպքը տեղի է ունեցել Առաջին կաննոյ բանակի անունը կրող փողոցում:
«Պայթյունի հետևանքով տուժել է մի տղամարդ, ստանալով միջին ծանրության վնասվածք: Տուժվածը տեղափոխվել է հիվանդանոց»,- ասել են ԱԻՆ-ից:
Ավտոմեքենայում պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը մարելուն մասնակցել են հրշեջները՝ 2 մարտական հաշվարկով: Այս պահին պարզում են դեպքի հանգամանքները: