Պակիստանում զինվորական ավտոմեքենա է պայթել
                        Պակիստանում զինվորական ավտոմեքենան պայթել է ականի վրա, ինչի հետեւանքով 4 զինվորական է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի հետ սահմանին: 
Ընթանում է հատուկ որոնողական գործողություն ՝ պայթուցիկը տեղադրած էքստրեմիստներին գտնելու ուղղությամբ:  Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

