32886 դիտում
18:38 27-07-2023
Ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյանի հիվանդանոցի հարևանությամբ բախվել են Mazda-ն ու սկսնակ վարորդներին ավտոմեքենա վարել սովորեցնողի Toyota-ն. վերջինն էլ բախվել է գովազդային երկաթե սյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:25-ի Հատիսի 1/21 հասցեի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի 1/21 հասցեի դիմաց՝ «Աբովյան» հիվանդանոցի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 52-ամյա Արտակ Հ.-ի վարած Toyota մակնիշի և 47-ամյա Հրայր Հ.-ի վարած Mazda մակնիշի ավտմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Հարվածի հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորութամբ:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի փաստով՝ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է «X-Drive» ավտո-մոտոդպրոցում, իսկ վարորդն էլ սկսնակ վարորդներին ավտոմեքենա վարել սովորեցնող է:
Լուսանկարները՝ Կարեն Գիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+