Օրենքը կա, իմացող չկա. ինչպե՞ս պաշտպանել սպառողների իրավունքները. տեսանյութ
Հայաստանում սպառողի համար վտանգավոր են համարվում այն ոլորտները, որոնք ուղղակի ազդեցություն ունեն առողջության վրա: Սակայն վերահսկողության տեսչության ստացած դիմումների 90 տոկոսը վերաբերում է ապրանքը ետ վերադարձնելուն: Ըստ Լևոն Խալիկյանի` խանութները դեռ չգիտեն կամ գիտեն ու թաքցնում են, որ սպառողն իրավունք ունի վերադարձնել ապրանքը, իսկ խանութն այն պարտավոր է ընդունել: Բանկային համակարգն ամեն օր զարգանում է ու ներքին սպառման նոր օրենքներ ու կանոններ սահմանում: Սպառողը չի հասցնում դրանց ետևից:
ԱՊՀ երկրների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խմբի երկօրյա համաժողովի նպատակը տեղեկացնելու մեխանիզմներ մշակելն է: Խորհրդատվական խորհրդի նախագահ Գենադի Օնիշչենկոյի կանխատեսմամբ` առաջիկայում սպառողին մեծ խնդիր են սպասվում ֆինանսական շուկայում:
Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանությունը բարձրացնելու նպատակով անցյալ տարի 3 նոր օրենք ընդունվեց: Այս տարի ևս երկու նախագիծ կառավարությունն է քննարկում: Սակայն ոլորտի պատասխանտուները ընդգծում են, որ այստեղ պետությունը կարող միայն օրենսդրական ու որոշակի վերսհկողական մեխանիզմ ստեղծել, սակայն ընդհանուր առմամբ խնդիրները վերհանելը պետք է լինի ՀԿ-ների գործը:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28167]armnewstv.am[/url]