5319 դիտում
17:54 16-03-2014
Սպառողների իրավունքները Հայաստանում պաշտպանության կարիք ունեն
Սպառողների ազգային ասոցիացիայի ղեկավարը այս օրը նշել է տարբեր երկրներում: Նա ասում է, որ սպառողներն այդ երկրներում ավելի հանգիստ են գնումներ կատարում, քանի որ վստահ են, եթե իրենց գնած ապրանքը չբավարարի` կարող են վերադարձնել: Սպառողների միջազգային ասոցիացիան, այս տարվա սպառողների իրավունքների պաշտպանության կարգախոս է ընտրել կենտրոնանալով բջջային ծառայությունների վրա` «Ամրագրեք մեր հեռախոսային իրավունքները»:
Անվտանգության, տեղեկություն ստանալու, ընտրության, լսված լինելու իրավունք: 53 տարի առաջ` մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին սահմանեց` սպառողի չորս հիմնական օրենքները, որոնք դարձան սպառողի շահերի պաշտպանության կարգախոսները: Սպառողների միջազգային ասոցիացիան` սրանց ավելացրեց ևս չորսը` հիմնական կարիքները բավարարելու իրավունքը, վնասի փոխհատուցում ստանալու իրավունքը, սպառողական կրթության իրավունքը, առողջ միջավայրի իրավունքը: Մարտի 15-ը, որպես Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր, օրացույցում կարմիրով նշվել է 1983-ին: Օրվա խորհրդի մասին քչերը գիտեն. ավելին, շատերը կարծում են, որ սպառողների իրավունքներն այսօր պաշտպանված չեն.
Հայաստանը 1998-ից անդամակցում է սպառողների միջազգային կառույցին: Հայաստանում, գործում է Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքը: Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքն, ըստ մասնագետների` Հայաստանում ոչ միշտ է կիրառվում, քանի որ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված չեն Հայաստանում:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24230]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2748 դիտում
18:38 12-03-2018
Սպառողների իրավունքները պաշտպանելու հարցում անելիք ունեն նաև տնտեսավարողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2022 դիտում
23:04 20-05-2014
Օրենքը կա, իմացող չկա. ինչպե՞ս պաշտպանել սպառողների իրավունքները. տեսանյութ
1879 դիտում
20:23 10-03-2017
Ապագա լրագրողներին և դպրոցականներին ներկայացվեցին սպառողների իրավունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
805 դիտում
22:47 09-01-2025
Բաքվում բռնությամբ կորզված որևէ «ցուցմունք» չի կարող փոխել մեր կարծիքն ու գործողությունները․ Բագրատ Սրբազան
817 դիտում
22:35 09-01-2025
Վշտացած ենք Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով. ՀՀ ԱԳՆ
1477 դիտում
22:10 09-01-2025
Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել