1879 դիտում
20:23 10-03-2017
Ապագա լրագրողներին և դպրոցականներին ներկայացվեցին սպառողների իրավունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սպառողների իրավունքների պաշտպանության մասին իրազեկման շաբաթվա շրջանակներում՝ մարտի 10-ին անցկացվել են բաց դասեր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների և Երևանի Ս. Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի աշակերտների համար:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանն ապագա լրագրողներին ներկայացրել է սպառողի իրավունքները, դրանց իրացման ուղիները՝ մասնավորեցնելով, թե ի՞նչ է սննդամթերքի անվտանգությունը և ի՞նչ պետք է անի մարդն՝ իր կյանքի, առողջության և շրջակա միջավայրի անվտանգությունը պաշտպանելու համար: Նա շեշտել է, որ առանց սպառողի անմիջական աջակցության և պահանջատիրության հնարավոր չէ ապահովել լիարժեք
վերահսկողություն սննդի շղթայում, հիշեցրել, որ սննդամթերքի մակնշմանը ուշադրություն դարձնելը, ոչ սանիտարահիգիենիկ պայմաններ ունեցող իրացման կետերից մթերք չգնելն էականորեն նվազեցնում են վտանգավոր սննդամթերքից տուժելու ռիսկերը: Ինտերակտիվ հարցուպատասխանի ընթացքում ուսանողները ստացել են իրենց հուզող բացմաթիվ հարցերի պատասխանները:
Դպրոցականները մեծ ուշադրությամբ են լսել Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանին, որը նրանց ներկայացրել է՝ ինչպե՞ս խուսափել վտանգավոր սննդամթերքից, առողջ սնունդ օգտագործելու առավելությունները, ինչպես նաև այն կանոնները, որոնց պետք է հետևել սննդամթերք ընտրելիս: Հետաքրքիր երկխոսություն է սկսվել հատկապես երեխաների համար արգելված սննդամթերքի շուրջ. փոքրիկները աշխույժ և տպավորիչ քննարկումներ են ծավալել չիփսերի, գազավորված ըմպելիքի, պաղպաղակի և այլ մթերքների մասին:
Ուսանողներն ու աշակերտները նաև ակտիվորեն քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների իրավունքների մասին պատմող տեղեկատվական թերթիկներն ու ցուցադրված սոցիալական հոլովակները:
Սպառողների իրավունքների իրազեկման շաբաթը կեզրափակվի մարտի 15-ին՝ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը. պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ԵԱՏՄ-ի, գործընկեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կանցկացվի սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված ֆորում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
4731 դիտում
21:01 07-03-2018
Սպառողների իրավունքները քննարկում են ուսանողներն ու աշակերտները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2748 դիտում
18:38 12-03-2018
Սպառողների իրավունքները պաշտպանելու հարցում անելիք ունեն նաև տնտեսավարողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1450 դիտում
22:10 09-01-2025
Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
1123 դիտում
21:44 09-01-2025
Հունվարի 1-7-ը հավաքագրվել է 90,990,000 դրամ