Բանգլադեշում խորտակված նավի զոհերի թիվը գերազանցել է 120-ը
Բանգլադեշի ոստիկանությունը գտնում է, որ խորտակված «Միրաժ-4» լաստանավի անհետ կորածներին գտնելու որևէ հնարավորություն չկա։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով գերատեսչության աղբյուրին։
«Լաստանավը խորտակվելուց ի վեր արդեն ավելի քան 20 ժամ է անցել, և ողջ մարդ գտնելու ոչ մի հնարավորություն չկա»,֊ ասել են գերատեսչությունում։
Նրանք նաև հավելել են, որ կործանումից հետո շուրջ 40 մարդ լողալով հասել է ափ, նրանցից 35֊ին հաջողվել է փրկվել։ Միաժամանակ ևս 100 ուղևորների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Բանգլադեշում խորտակված նավի զոհերի թիվը 22 է։