Մալազիայում խորտակված նավի զոհերի թիվը հասել է 9֊ի
Մալազիայի ափերի մոտ՝ Մալազիական նեղուցում խորտակված նավի զոհերի թիվը հասել է 9֊ի, 61 ուղևորի հաջողվել է փրկել։ Այս մասին հայտնում է Star թերթը։
«Հաշվի առնելով լաստանավի չափսերը, այն գերբեռնված է եղել։ Լաստանավում պետք է գտնվեր 40 մարդ»,֊ հայտնել է Սելենագորի ոստիկանապետ Աբդուլ Սամահ Մաթը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ լաստանավի խորտակման հետևանքով գրանվել էր 2 զոհ, հաջողվել էր փրկել 60 ներգաղթյալի։ Նավը խորտակվել էր հունիսի 18֊ի գիշերը՝ Բանտինգ քաղաքից 3 կմ հեռավորության վրա։