Հարավային Կորեայում խորտակված նավի զոհերի թիվը հասել է 193֊ի
Հարավային Կորեայի ափերին խորտակված «Սևոլ» մարդատար նավի զոհերի թիվը հասել է 193֊ի, 109 ուղևորի ճակատագիր դեռ անհայտ է մնում։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ափամերձ պահապանության ծառայության ներկայացուցիչներին։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 185 զոհի մասին։
Հարավային Կորեայի վարչապետ Չոն Հոն Վոնը լաստանավի կործանման պատճառով հրաժարականի դիմում է ներկայացրել։