3071 դիտում
21:06 14-05-2014
Ընկերուհի՞, թե՞ սիրուհի
Բոլոր ժամանակներում ժողովուրդները իրենց իրավունքները հաստատել են ոչ միայն զենքի կամ գիտության ձեռքբերումներով, այլև զուտ թվաքանակով: Նույնն է և այսօր: Ներկայում մարդը ամենաթանկարժեք ու կարևոր կապիտալն է: Առաջադիմության ձգտող երկրները ստեղծում են պայմաններ, որպեսզի բնակչությունն ակտիվորեն բազմանա: Եվ հակառակը, այն երկրները, որոնց բնակչությունը նվազում է, զուգահեռաբար նվազում է նաև այդ երկրների միջազգային կշիռն ու հեղինակությունը:
Այս առումով լրջագույն խնդիր է հասարակության սոցիալական կառուցվածքն ու աճի միտումները: Եթե հասարակության հիմքը ընտանիքն է, ապա պետությունը ուշադրություն է դարձնում ընտանիքների ամրության, ապահովության և բազմացման խնդիրներին: Այս համակարգում խրախուսվում են բազմանդամ ընտանիքները, նրանց տրվում են արտոնություններ, կարգավորվում են ընտանեկան հարաբերությունները, որպեսզի մարդը հավատա, որ ինքը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է ընտանիք կազմել և բազմանալ:
Հայաստանում վերջին մարդահամարի տվյալներով տղամարդկանց 63, իսկ կանանց 58 տոկոսը ամուսնացած չեն: Սա սարսափելի վիճակագրություն է: Տակավին պարզ չէ, թե ինչն է հետ պահում մարդկանց ամուսնանալուց, ընտանիք կազմելուց, բազմանալուց: Այս իրավիճակում կա 2 ելք: Առաջին դեպքում պետք է լրջորեն խստացվեն ընտանիք կազմելու և բազմանալու հասարակական պահանջները: Իսկ երկրորդ դեպքում պետք է փոխվի հասարակության հիմքը՝ պետք է վերանայվեն հասարակության կառուցվածքի վերաբերյալ պատկերացումները և համապատասխանեցվեն իրողություներին:
Իսկ իրականությունն այն է, որ ներկայում հասարակության հիմքը ընտանիքը չէ, այլ մարդը՝ քաղաքացին, որը ամուսնանալու սոցիալական պարտավորություն չունի: Չամուսնանալու դեպքում ո՛չ իրավական, ո՛չ բարոյական պատժամիջոց չի կիրառվում: Եվ ծույլ, փոքրոգի, գծուծ կամ բարդույթներով ճնշված մարդը չամուսնանալու դեպքում ոչ մի պատժի կամ հասարակական պարսավանքի չի ենթարկվում: Սակայն սա մարդկանց չամուսնանալու հիմնական պատճառը չէ:
Չամուսնանալու հիմնական պատճառը անցյալ դարի 2-րդ կեսին տարածված քաղաքացիական մտածողության մեջ է: Այդտեղ հասարակության հիմքը ազատ քաղաքացին է, ոչ թե ընտանիքը: Ազատ քաղաքացու համար համակեցության նորմը ընտանիքը չէ, այլ՝ ընկերությունը: Այդ պատճառով այսօր չամուսնացող մարդկանց մեծ մասը բավարարվում են ընկերությամբ: Տղամարդը գերադասում է ընկերություն անել կնոջ հետ, բայց չամուսնանալ: Նույնպես և կինը գերադասում է ընկերություն անել, բայց չամուսնանալ: Այսինքն ընկերությունը որոշ առումով փոխարինում է ամուսնությանը:
Ընտանեկան համակարգում տղամարդը կնոջ կամ որդին է, կամ ամուսինը, կամ սիրեկանը, կամ եղբայրը, կամ հայրը: Այս 5-աստիճան համակարգը ներդաշնակ է մարդու կերպին նրա ծագմանը, ձևավորմանը, ֆիզիոլոգիային: Իսկ տղմարդ-կին հարաբերություններում ընկերության մակարդակի ավելացումով ձևավորվել է 6-աստիճան համակարգ, որն առայժմ չի նպաստում բնակչության աճին: Եվ ուրեմն այն պետք է կամ վերացվի, կամ համակարգվի և կանոնակարգվի՝ վերանայելով ընտանիքի և համակեցության վերաբերյալ պատկերացումները: Հակառակ դեպքում ժողովրդագրական աղետն անխուսափելի է:
[b]
ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
3448 դիտում
19:57 05-06-2015
50 Cent-ը հայ ընկերուհի ունի
2049 դիտում
21:47 31-07-2022
Ընկերուհի Սյունե, պի՛նդ կաց. Ռուբեն Մելիքյան
Այս բաժնից
904 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
661 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար