Թաիլանդում շենքի փլուզման հետևանքով 9 զոհ է գրանցվել
Թաիլանդի մայրաքաղաքից 20 կմ դեպի հարավ֊արևելք գտնվող գավառում շենքի փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով 9 մարդ է զոհվել, ևս 18֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ֊ները։
Փլուզման պատճառները դեռ հաստատված չեն։ Հայտնի է միայն, որ միջադեպը տեղի է ունեցել բազմահարկ բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների ժամանակ։