211652_close_icon
views-count1572 դիտում article-date 20:51 09-05-2014

Դավիդ Դե Խեան` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղացող

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան երկրպագուների կողմից ճանաչվել է ընթացիկ մրցաշրջանի թիմի լավագույն խաղացողը: Հարցման արդյունքում իսպանացի դարպասապահը հավաքել է ձայների 54 %-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ուեյն Ռունին` 26 %, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ադնան Յանուզայը` 5 %-ը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին: Թիմում գտնվելու առաջին օրից ես զգացել եմ նրանց ջերմ աջակցությունը: Ես շատ ուրախ եմ»,-ասել է Դե Խեան:

Նմանատիպ նյութեր