Ոստիկանության «հրեշտակների» գնդի տղաները «Հաղթանակ» զբոսայգում օգնեցին պատերազմի վետերանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 9-ին, մայիսյան եռատոնի առթիվ «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպված տոնական միջոցառումների ժամանակ պատերազմի մի տարեց մասնակցի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, և նա ընկնում է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տեղում ծառայություն էին իրականացնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ և 5-րդ հատուկ (հրեշտակների) գումարտակների ծառայողները, ովքեր առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո օգնեցին, որպեսզի օպերատիվորեն ժամանած շտապբուժօգնության ավտոմեքենան նրան տեղափոխի հիվանդանոց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի