Սյունիքի մարզպետն այցելել է Հայրենական մեծ պատերազմի վետերանին
Օրերս ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելել է Գորիսի Վերիշեն գյուղական համայնքի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Նիկոլայ Բադալյանին: Մարզպետը շնորհավորել է Նիկոլայ Բադալյանին՝ ծննդյան 100 ամյակի առթիվ և հոբելյարին նվիրել հեռուստացույց և դրամական պարգև:
Նիկոլայ պապը զրուցելով մարզպետի հետ իր կյանքի ու անցած ուղու մասին` կարևորեց խաղաղությունն ու համերաշխությունը: «Երբ զրուցում էի Նիկոլայ պապի հետ, նկատելի էր` որքան կարևոր են նրա համար իր երկիրն ու զավակները: Եվ իրոք. յուրաքանչյուր ծնողի համար իր զավակների կայացած և արժանի մարդ լինելը երջանկության գրավական է»,-ասել է մարզպետը:
Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: