211652_close_icon
views-count6243 դիտում article-date 23:44 02-05-2014

«Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին բախվել են, ոստիկանության կրթահամալիրի գնդապետի, ոստիկանության «հրեշտակների» գնդի ծառայողի և քաղաքացու ավտոմեքենաները

SHAMSHYAN.com-ը այսօր՝ մայիսի 2-ին, տեղեկություն էր տարածել Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի մասին, որի ժամանակ բախվել էին Volkswagen Touareg-ը, Nissan-ը և ВАЗ 21124-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդներից Ռազմիկ Տոնոյանն աշխատում է ոստիկանության կրթահամալիրում՝ որպես ՀԱՀ պետ, կոչումով ոստիկանության գնդապետ է, իսկ Nissan-ի վարորդ Գեղամ Գևորգյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 4-րդ հատուկ գումարտակում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նախապատրաստված նյութերը փոխանցվելու են հատուկ քննչական ծառայություն: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/12911/]վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մայիսի 1-ին, շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևանյան խճուղում՝ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, բախվել էին Արմավիրի մարզի բնակիչներ, 53-ամյա Ռազմիկ Տոնոյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 65 UՈ 555 համարանիշի, 29-ամյա Գեղամ Գևորգյանի վարած Nissan March մակնիշի 34 UQ 571 համարանիշի և Երևանի բնակիչ, 32-ամյա Կարեն Մովսիսյանի վարած ВАЗ 21124 մակնիշի 34 MU 767 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր