5392 դիտում
21:42 07-05-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՃՈ թերությունները վերացնելու ժամկետներ է նշանակել . (տեսանյութ. ֆոտոշարք)
Մայիսի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ օրակարգում մեկ հարց էր՝ ծառայության աշխատանքում առկա թերությունները, դրանց պատճառների վերլուծությունն ու վերացման ուղիները: Խոսելով իրավիճակը շտկելու ուղիների մասին, ոստիկանության պետը նշեց, որ հնարավորինս արագ պետք է ազատվել կառույցը սեփական շահերին ծառայեցնողներից, ինչը բարեխիղճ ոստիկանների, առաջին հերթին ստորաբաժանումների ղեկավարների ուղղակի պարտականությունն է:
Անդրադառնալով բարեփոխումների ընթացքին, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ փոփոխություններին ընդդիմանում են ոչ միայն հասարկության որոշակի խմբերի ներկայացուցիչներ, այլև դիմադրություն կա հին ու արատավոր գործելաոճից չհրաժարվող որոշ ոստիկանների կողմից:
Ոստիկանության պետն ընդգծեց, որ հասարակությունը դրական է վերաբերվում ոստիկանության վերափոխմանը, քաղաքացիները հանդուրժող են թերությունների հանդեպ, սակայն պահանջկոտ են ոստիկանի բարոյական նկարագրի և պատշաճ ծառայության հարցում: Դա նաև ոստիկանության ղեկավարության գլխավոր ու առաջնահերթ պահանջն է:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց և ժամկետներ նշանակեց թերությունները վերացնելու և ծառայությունը պահանջվող մակարդակին հասցնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6437 դիտում
10:56 19-06-2014
Վլադիմիր Գասպարյանը Գավառի նոր ոստիկանապետ է նշանակել
8662 դիտում
16:27 23-06-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երևան քաղաքի քրեականի պետ է նշանակել
32691 դիտում
20:30 11-03-2015
ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը տարածքային բաժինների պետեր է նշանակել
Այս բաժնից
751 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1720 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են