211652_close_icon
views-count32379 դիտում article-date 20:30 11-03-2015

ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը տարածքային բաժինների պետեր է նշանակել

Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ռ. Կիրակոսյանը նշանակվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Ավետիկ Աբրահամյանը ազատվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետ: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Լաերտ Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնում:

Նմանատիպ նյութեր