ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երևան քաղաքի քրեականի պետ է նշանակել
Այսօր՝ հունիսի 23-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Գարիկ Ղուկասյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վ. Գասպարյանի հրամանով Ռոման Կիրակոսյանն ազատվել է Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ: