Դոնեցկի մարզի դպրոցներն ու մանկապարտեզները չեն գործում
Հակաահաբեկչական գործողությունների պատճառով Դոնեցկի մարզի 61 դպրոց և 59 մանկապարտեզներ դադարեցրել են պարապունքները։ Այս մասին փոխանցում է «Газеты.Ru»֊ի թղթակիցը։
Ըստ Դոնեցկի մարզային վարչության տվյալների՝ գյուղական տարածքներից դադարեցվել է 300 երեխայի հաճախում։
Ըստ ուսուցիչների խոսքերի՝ այժմ որոշվում է, թե ինչպես պետք է աշակերտները լրացնեն բաց թողած դասաժամերը և երբ պետք է ավարտվի ուսումնական տարին։