21472 դիտում
22:00 17-10-2016
«Մայր ու աղջիկ»-ով ղեկավարվող դպրոցներն ու մանկապարտեզները. Aravot.am
Տարիներ ի վեր մասնավորապես մայրաքաղաքի որոշ դպրոցներում ու մանկապարտեզներում տնօրենի պաշտոնը ժառանգաբար է անցնում` մորից աղջկան, սկեսուրից հարսին:
Որոշ դպրոցներում էլ ազգակցական կապերով միաժամանակ են ղեկավարում: Երեւանի կենտրոնում գործող Ալ.Պուշկինի անվան թիվ 8 ավագ դպրոցի տնօրենը Մարիետա Մատղաշյանն էր, որից պաշտոնն անցավ նրա դստերը` Նատալյա Ստեփանյանին, որը ներկայումս հիմնական դպրոցի տնօրենն է:
Տիկին Մատղաշյանը այժմ վճարովի դպրոցն է ղեկավարում: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց հանրակրթական հաստատություններում վերջ դնել «մայր ու աղջիկ» ղեկավարելու ավանդույթին: Այս երեւույթն արմատախիլ անելու համար, վարչապետը ԿԳ պատասխանատուներին մեկ շաբաթ ժամանակ էր տվել:
Ըստ նրա, այդ հաստատություններում ազգակցական կապերը, հովանավորչությունը շահերի բախման են բերում: Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենն է Լիանա Աշրաֆյանը, որը նախկին տնօրեն Հասմիկ Ղարիբյանի դուստրն է: Այս ավանդույթը չի շրջանցել նաեւ մարզերի դպրոցները:
Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցում երկար տարիներ Անահիտ Մանուկյանն է տնօրեն եղել, ապա կրթօջախի տնօրենի պաշտոնը ժառանգել է նրա դուստրը` Կարինե Սմբատյանը: Թիվ 148 դպրոցի տնօրենը Հերմինե Դավթյանն է, որի եղբայրը նույն դպրոցում է աշխատում:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2016/10/17/817084/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1887 դիտում
17:30 06-05-2014
Դոնեցկի մարզի դպրոցներն ու մանկապարտեզները չեն գործում
1324 դիտում
17:51 26-08-2015
Երևանի բոլոր հիմնական դպրոցներն ու մանկապարտեզները պատրաստվում են ուսումնական նոր տարվա սկզբին
Այս բաժնից
859 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
970 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1102 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ