4139 դիտում
12:28 06-05-2014
Մանուկների օրվան ընդառաջ. մանկական նկարչական մրցույթ՝ «Նկարիր երազանքդ»
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին ընդառաջ, [url=http://www.biglemon.am/]BIGLEMON.am[/url]-ը և «ԶԻԳԶԱԳ» ընկերությունը կազմակերպում են մանկական նկարչական մրցույթ «Նկարիր երազանքդ» խորագրով: Մասնակցել կարող են միչև 15 տարեկան բոլոր ցանկացողները: Աշխատանքները պետք է արտահայտեն ապագայի մասին երեխաների երազանքները, պատկերացումներն ու ցանկությունները:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ս.թ. մայիսի 1-20-ը բեռնել նկարչական աշխատանքները [url=http://www.biglemon.am/]www.biglemon.am[/url] կայք: Մինչև հունիս 7-ը ներառյալ քվեարկության արդյունքներով 3 ամենաշատ ձայները հավաքած մասնակիցները կստանան մրցանակներ: Մրցույթին կարող են մասնակցել հայաստանաբնակ երեխաները:
«ԶԻԳԶԱԳ» ընկերությունը մրցույթի հաղթողների համար սահմանել է սիրված ոճային մրցանակներ.
1-ին տեղ՝ Sony Playstation 3 տեսախաղային համակարգ
2-րդ տեղ՝ Sony PSP շարժական տեսախաղային համակարգ
3-րդ տեղ՝ Sony սմարթֆոն:
Արդյունքների ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա հունիսի 10-ին՝ «ԶԻԳԶԱԳ ՄԵԳԱՍԹՈՐ»-ում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրա-զվարճային կենտրոնում: Բացի հիմնական մրցանակներից, կլինեն նաև խրախուսական նվերներ: Գնահատում ենք յուրաքանչյուր փոքրիկի մասնակցությունը և բոլորին հաջողություն ենք մաղթում: Պարգևենք ուրախություն մեր մանուկներին:
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք [url=http://www.biglemon.am/]www.biglemon.am[/url] կամ զանգահարեք՝ (010) 505 506:
Նմանատիպ նյութեր
1654 դիտում
13:57 03-04-2014
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հայաստանում հայտարարել է “Draw Your Own Book Cover” խորագրով նկարչական մրցույթ
6401 դիտում
19:58 08-07-2020
ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 7-14 տարեկան երեխաների համար նկարչական մրցույթ կանցկացվի «Իմ արոտը» խորագրով
Այս բաժնից
709 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում
679 դիտում
22:06 22-11-2024
Արամ Ա-ի հրավերով հոգևոր դասի և քաղաքական կուսակցությունների մասնակցությամբբ նիստ է տեղի ունեցել
766 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին