211652_close_icon
views-count1348 դիտում article-date 13:57 03-04-2014

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հայաստանում հայտարարել է “Draw Your Own Book Cover” խորագրով նկարչական մրցույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում է “Draw Your Own Book Cover” խորագրով նկարչական մրցույթ: Մրցույթի նպատակն է պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ: Մրցույթի մասնակիցներին առաջարկվում է արտահայտել իրենց գաղափարները “Respecting Differences” թեմայի շուրջ /հանդուրժողականության ամրապնդում, խտրականության և բռնության նվազեցում/ գրքի շապիկի ստեղծման միջոցով: Մրցույթին կարող են մասնակցել 6-9 և 10-13 տարեկան պատանիներ: Յուրաքանչյուր տարիքային խմբի աշխատանքներից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը լավագույն հինգ աշխատանքը կներկայացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան: Լավագույն աշխատանքները կընտրվեն միջազգային հանձնաժողովի կողմից և կցուցադրվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում: Ներկայացվելիք աշխատանքների համար սահմանված չափորոշիչներին կարելի է ծանոթանալ կից նյութերից: Աշխատանքների բնօրինակները ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն պետք է ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 9-ը:

Նմանատիպ նյութեր