211652_close_icon
views-count8394 դիտում article-date 14:37 05-05-2014

Վարչապետի այցից հետո ԴԱՀԿ-ականները հավաքվեցին իրար գլուխ. այսօր նրանք դարձան 16, իսկ հարկադիր կատարողները՝ 2 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 5-ին, ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարողի աշխատողի օրվա առթիվ ԴԱՀԿ վարչական շենք էին ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը և հարկադիր ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը նորանշանակ նախարարին ներկայացնելու ժամանակ շնորհավորեց նաև գլխավոր հարկադիր կատարող Մ. Պողոսյանին՝ ԴԱՀԿ աշխատողի օրվա առթիվ՝ մաղթելով արդյունավետ ու բեղմնավոր գործունեություն և ասաց. «Այս ծառայությունը մեր երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի, և կառավարությունը՝ հանձինս վարչապետի, միշտ պատրաստ է ծառայելու իր առջև դրված խնդիրների իրականացման համար»: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ ԴԱՀԿ-ից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+

Նմանատիպ նյութեր