211652_close_icon
views-count5358 դիտում article-date 18:19 13-06-2019

Հարկադիր կատարողները բաց դաս-քննարկումներ են անցկացրել հարկադիր կատարողի համաշխարհային օրվա առիթով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 13-ին Դատական կատարողների միջազգային միությունը նշում է Հարկադիր կատարողի համաշխարհային օրը: Այս տարի Միության խորհրդի կողմից օրվա ընտրված խորագիրն է՝«Հարկադիր կատարողը հանդիպում է երիտասարդությանը»: Միանալով ամբողջ աշխարհում հարկադիր կատարողի մասնագիտության խթանմանն ուղղված միջոցառումներին՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություննօրվա խորագրին համաձայն կազմակերպել է բաց դաս-քննարկումներ բուհերի իրավաբանական ֆակուլտետների հետ համատեղ: ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացված դաս-քննարկումը վարել է Ծառայության տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնի պետ Լևոն Բալյանը, իսկ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում անցկացված դաս-քննարկումը՝ Ծառայության իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը: Բանախոսներն ուսանողներին են ներկայացրել հարկադիր կատարողի մասնագիտության նրբությունները, հետաքրքրությունը, Հարկադիր կատարման ծառայության գործառույթները, դերն ու նշանակությունըպետական մարմինների համակարգում: Անդրադառնալով օրվա խորագրին՝ ներկայացվել է նաև, որ Հարկադիր կատարման ծառայությունը Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամի կարգավիճակ է ստացել 2015 թվականին ստորագրված հուշագրով: Դատական կատարողների միջազգային միությունը, լինելով միջազգային կառույց, ներկայացնում է իր անդամ երկրներին միջազգային տարբեր կազմակերպություններում ու կառույցներում՝ ապահովելով անդամ ու դիտորդ երկրների հարկադիր կատարման ծառայությունների փոխգործակցությունն ու հարկադիր կատարման ոլորտում ստորագրված միջազգային պայմանագրերի կիրարկումը: 1952 թվականից իվերաշխարհում ներկայացնելով 90 երկիր՝Միությունը խթանում է նոր գաղափարների, նախագծերի, նախաձեռնությունների և ծրագրերի ծնունդը՝ զարգացմանն ու հարկադիր կատարողի անկախ կարգավիճակի աճին զուգընթաց: Հարկադիր կատարողի համաշխարհային օրվա առիթով ուղերձ է հղել նաև Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցը: Հարկադիր կատարման ծառայությունը միանում է տոնին և ջերմորեն շնորհավորում իր բոլոր գործընկեր երկրների հարկադիր կատարման մարմինների աշխատակիցներին՝ մաղթելով գործնական հաջողություններ ու ձեռքբերումներ կյանքի բոլոր ոլորտներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր